Պաշտպանություն կապույտ լույսից

ZEISS BlueGuard Ոսպնյակներ

Ավելի շատ պաշտպանություն, ավելի քիչ արտացոլումներ

ZEISS BlueGuard Ոսպնյակները վնասակար կապույտ լույսը արգելափակող նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված վերջին սերնդի ոսպնյակներն են։

ZEISS BlueGuard Ոսպնյակները, արգելափակելով  վնասակար և աչքերի լարվածություն առաջացնող կապույտ լույսը՝ ապահովում են պաշտպանություն, հարմարավետություն, գերազանց պարզություն և էսթետիկա։ Այս ոսպնյակները նաև ապահովում են կատարյալ պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

ZEISS BlueGuard Ոսպնյակները արգելափակում են  կապույտ լույսի միայն վնասակար մասը՝ թողնելով մնացած մասը, որը դրական ազդեցություն ունի մեր օրգանիզմի կենսագործունեության համար։

Թվային սարքերից և ժամանակակից արհեատական լույսի աղբյուրներից արտազատվում է մեծաքանակ կապույտ լույս, որը  վտանգավոր է մեր տեսողության համար։

Կապույտ լույս

Կապույտ լույսի բնույթը

Լուսային սպեկտրում կապույտ լույսի ալիքի երկարությունը գտնվում է 380-500 նոնոմետրի սահմաններում։ Կապույտ լույսը հանդիսանում է տեսանելի լույսի մի մասը և ունի երկակի ազդեցություն մեր տեսողության վրա։

Կապույտ լույսի դրական ազդեցությունը

450-500 նմ ալիքի երկարություն ունեցող կապույտ լույսը կոչվում է կապտափիրուզագույն լույս և ունի դրական ազեցություն։ Այն կարևոր է մեր տեսողության, զգոնության, լավ տրամադրության և բիոռիթմի համար։

Կապույտ լույսի բացասական ազդեցությունը

380-450 նմ ալիքի երկարություն ունեցող կապույտ լույսը համարվում է բարձր էներգիայով օժտված տեսանելի լույս և վնասակար է մեր աչքերի համար։ Հետազոտությունները ապացուցել են, որ կապույտ լույսը ամենավնասակարն է ակնահատակի համար։ Կապույտ լույսի մեծ չափաբաժինը կամ տևական ազդեցությունը վնասակար է տեսողության համար և կարող է առաջացնել մի շարք ակնային հիվանդություններ՝ ինչպիսիք են կատարակտան և մակուլյար դեգեներացիան։

Կապույտ լույսի վնասակար ազդեցությունը

380-450 նմ ալիքի երկարություն ունեցող կապույտ լույսը համարվում է
բարձր էներգիայով օժտված տեսանելի լույս և վնասակար է մեր աչքերի համար։

Հետազոտությունները ապացուցել են, որ կապույտ լույսը ամենավնասակարն է ակնահատակի համար։

Կապույտ լույսի մեծ չափաբաժինը կամ տևական ազդեցությունը վնասակար է տեսողության
համար և կարող է առաջացնել մի շարք ակնային հիվանդություններ՝ ինչպիսիք են
կատարակտան և մակուլյար դեգեներացիան։

Աչքերի «թվային» լարվածություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ թվային սարքեր օգտագործողների ավելի քան 65%-ի մոտ նկատվում են թվային համախտանիշի նշաններ, որի առաջացմանը նպաստում է կապույտ լույսը։

Թվային համախտանիշի նշաններն են աչքերի լարվածությունը, հոգնածությունը, կարմրությունը, ցավը, չորությունը, մշուշոտ տեսողությունը, աշխատունակության անկումը և գլխացավերը։

Կապույտ լույսը, հանդիսանալով բարձր էնէրգիայով օժտված կարճալիք լույս, մեր ակնային միջավայրում ունի ավելի մեծ ցրվածություն, որն էլ իր հերթին ցանցաթաղանթի վրա առաջացնում է «տեսողական աղմուկ»։ Վերջինս նպաստում է թվային համախտանիշի առաջացմանը։

ZEISS BlueGuard Ոսպնյակների առավելությունները

  • Պաշտպանում են աչքերը թվային սարքերի վնասակար կապույտ լույսից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
  • Նվազեցնում են աչքերի լարվածությունը, հոգնածությունը, կարմրությունը, ցավը, չորությունը, մշուշոտ տեսողությունը, աշխատունակության անկումը և գլխացավերը։
  • Ապահովում են գերազանց պարզություն, հստակություն և հարմարավետություն։
  • Ունեն գեղեցիկ էսթետիկ տեսք։