Ծածկույթներ

     Ակնոցային ոսպնյակներին ֆունկցիոնալ առավելություններ հաղորդելու համար շատ հաճախ դրանք պատում են տարբեր ծածկույթներով: Հիմնականում ակնոցային ոսպնյակներն ունենում են բազմաշերտ ծածկույթներ, որոնք հաղորդում են ակնոցներին մի շարք առավելություններ` երկարակեցություն,  պարզ տեսողություն, էսթետիկ տեսք, հեշտ խնամք:
Որակյալ ակնոցային ոսպնյակներին բնորոշ ծածկույթները հետևյալներն են.
1. Ամրացնող ծածկույթ - ակնոցային ոսպնյակներին, մասնավորապես օրգանական ոսպնյակներին հաղորդում է լրացուցիչ ամրություն: Արդյունքում՝ ամրացնող ծածկույթով ոսպնյակները խազվում են 20 անգամ ավելի ուշ, քան այն ոսպնյակները, որոնք չունեն ամրացնող ծածկույթ (այսպիսով՝ ավելանում է ամրացնող ծածկույթով ակնոցային ոսպնյակների երկարակեցությունը):

2. Բազմաշերտ լուսաթափանց (հակառեֆլեքսային) ծածկույթ -  բարձրացնում է ակնոցային ոսպնյակի թափանցելիությունը, որի հետևանքով ակնոցի մակերեսից լույսի ցոլքերը պակասում են,  արդյունքում տեսողությունը դառնում է ավելի պարզ և հստակ: Մյուս կողմից հակառեֆլեքսային ծածկույթն ակնոցին հաղորոդում է ավելի գեղեցիկ (էսթետիկ) տեսք, քանի որ ոսպնյակի մակերեսից անդրադարձումների բացակայության հետևանքով երևում են ակնոց կրողի աչքերը, ոչ թե ոսպնյակից անդրադարձվող հայելային պատկերները:

3. Clean Coat կամ «մաքուր» ծածկույթ - օժտված է հիդրոֆոբ, օլեոֆոբ, անտիստատիկ հատկություններով, այսինքն ջուրը, ճարպը, կեղտն ու փոշին վանող հատկությամբ: Դրա շնորհիվ այս ոսպնյակները բավականին երկար ժամանակ մնում են թափանցիկ և ավելի ուշ են կեղտոտվում: Արդյունքում ակնոց կրողն ունի ավելի պարզ տեսողություն, իսկ ակնոց խնամելն ավելի հեշտ է:

     Բացի նշված ծածկույթներից, գոյություն ունեն նաև այլ հավելյալ ծածկույթներ, որոնք հիմնականում հանդես են գալիս որպես հատուկ նշանակության  ֆիլտրեր:
Լինզ Օպտիկն առաջարկում է ZEISS ընկերության պրեմիում դասի ծածկույթներ, որոնք աշխարհում համարվում են լավագույններից մեկը և աչքի են ընկնում անգերազանցելի որակով: 


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ