Տեսողության սրության որոշում

srutyun.jpg

Հետազոտումը սկսվում է տեսողության սրության որոշումից, որի ժամանակ բժիշկ-ակնաբույժը, առանց տեսողությունը շտկող միջոցների, որոշում է հետազոտվողի աջ և ձախ աչքի տեսողության սրությունը («չափը»): Նման հետազոտությունը կատարվում է սուբյեկտիվ որոշելու համար, թե տվյալ հետազոտվողի մոտ կա արդյոք տեսողության խնդիր:

Ավտոռեֆրակտոկեռատոմետրիա (տեսողության սրության կոմպյուտերային հետազոտություն)

autorefractokeratometry.jpg

Նման հետազոտությունը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն որոշելու աչքի օպտիկական ուժը (աչքի «համարները»), ինչպես նաև եղջերաթաղանթի տրամագիծը և կորությունը (կարևորագույն պայման է կոնտակտային ոսպնյակների նշանակման համար):

Թվային ֆորոպտոմետրիա (ակնոցային կամ փափուկ կոնտակտային ոսպնյակների համարների որոշում կոմպյուտերային եղանակով)

foroptopmetry.jpg

Այս սարքավորումը հնարավորություն է տալիս արագ և հետազոտվողի համար հարմարավետ պայմաններում որոշել նշանակվող ակնոցի կամ կոնտակտային ոսպնյակների դիոպտրիաները («չափերը»):

Աչքի առաջնային հատվածի բիոմիկրոսկոպիա

front_exam.jpg

Թույլ է տալիս ախտորոշել կոպերի, կոնյունկտիվայի, եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի, ոսպնյակի հիվանդությունները:

Ներակնային ճնշման չափում ոչ կոնտակտային եղանակով`անցավ և առանց աչքի հետ անմիջական կոնտակտի:

insideeye_tonometry.jpg

 Այս չափումը նշանակություն ունի գլաուկոմայի ախտորոշման համար:

Ակնահատակի (ցանցաթաղանթի և տեսողական ներվի) հետազոտություն ֆունդուս կամերայի օգնությամբ`առանց բիբը լայնացնելու և առանց աչքը գրգռող պայծառ լույսի:

Visuscout-100.jpg


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ