ZEISS Single Vision AS

Դասական օրգանական ոսպնյակներ ասֆերիկ մակերևութային կառուցվածքով

Շնորհիվ հատուկ մակերևութային կառուցվածքի` ZEISS ասֆերիկ ոսպնյակներն ի տարբերություն ստանդարտ ոսպնյակների, ստացվում են ավելի բարակ և թեթև և ապահովում են ավելի մեծ տեսադաշտով հստակ տեսողություն:

ZEISS Single Vision AS ոսպնյակները հատկապես ցուցված են բարձր “+” համարներով ակնոց կրողների համար, քանի որ հատուկ հարթեցված դիզայնի շնորհիվ ավելի քիչ են խոշորացնում աչքերը և ապահովում են ավելի որակյալ տեսողություն:

Ձեր առավելությունները

  1.       Ավելի պարզ և հանգիստ տեսողություն, քան սֆերիկ ոսպնյակների դեպքում:
  2.       Առավել մեծ տեսադաշտով հստակ տեսողություն:
  3.       Ավելի թեթև և բարակ ոսպնյակներ:

Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ