ZEISS Single Vision Superb
Ընդլայնված տեսանելիություն

     ZEISS Single Vision Superb ոսպնյակներ գերազանց տեսանելիության համար:

     Ի տարբերություն սֆերիկ և ասֆերիկ ոսպնյակների, այս ոսպնյանկները ապահովում են ավելի պարզ, հստակ տեսողություն և ունեն էսթետիկ ավելի գեղեցիկ տեսք:

     ZEISS Superb ոսպնյակները մասսայական արտադրության համար չեն և հնարավոր է պատրաստել միայն հատուկ և թանկարժեք լաբորատոր սարքավորումներով: Դա է պատճառը, որ Superb դասի ոսպնյակները պատրասվում են միայն Գերմանիայում` ZEISS–ի գիտահետազոտական լաբորատորիայում:

     Freeform տեխնոլոգիայի (ոսպնյակի մակերևույթի մշակման բարդ համակարգչային տեխնոլոգիա) և կետ առ կետ ոսպնյակի մակերևույթի օպտիմիզացման շնորհիվ ZEISS Superb  ոսպնյակները ստացվում են էլ ավելի թեթև և բարակ և ապահովում են գերազանց տեսողություն ոսպնյակի գրեթե ողջ մակերեսով:

Ձեր առավելությունները

  1. Ավելի պարզ և հանգիստ տեսողություն, քան սֆերիկ և ասֆերիկ ոսպնյակների դեպքում:
  2. Ավելի մեծ տեսադաշտով հստակ տեսողություն:
  3. Բարելավված  տեսանելիություն գիշերը և խավար լույսի պայմաններում:
  4. Ավելի թեթև և բարակ ոսպնյակներ: 

Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ