Digital ոսպնյակներ

Պաշտպանություն Ձեր աչքերին թվային սարքավորումներից

    ZEISS Digital ոսպնյակները նախատեսված են հատուկ այն մարդկանց համար, ովքեր 30-40 տարեկան հասակում առաջին անգամ ունենում են տեսողության խնդիրներ մոտ տարածությունում` հատկապես թվային սարքերից օգտվելիս: Այս դեպքում էական չէ նրանք մինչ այդ ակնոց կրում էին, թե ոչ:

    Թվային էկրանների երկարատև օգտագործումը առաջացնում է աչքի ցիլիար մկանի լարվածություն (նվազեցնելով նրա աշխատունակությունը) և կարող է բերել շաղված տեսողության, աչքերի հոգնածության և արցունքոտության, ինչպես նաև գլխացավերի:

    Այդպիսի օգտատերերի համար ZEISS ընկերությունն առաջարկում է դիգիթալ ակնոցային ոսպնյակներ, որոնք նախատեսված են օգնել աչքերին մոտիկ տարածությունը ավելի լավ տեսնել և թեթևացնել աչքերի լարվածությունն ու կանխել հոգնածությունը:

 Ձեր առավելությունները.

  1. Օգնում է աչքին ավելի հեշտ կենտրոնանալ
  2. Հանում է սթրեսը և աչքերի լարումը ողջ օրվա ընթացքում
  3. Հեշտ է հարմարեցվում (ադապտացվում) աչքերին
  4. Կարելի է օգտագործել առավոտից մինչև երեկո

Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ