Պրոգրեսիվ ոսպնյակներ

     Մարդկանց մի մասը` հատկապես տարիքային հեռատեսություն զարգանալուց հետո (40 տարեկանից հետո) տարբեր տարածություններ հստակ տեսնելու համար կարիք են ունենում կրել մեկից ավելի ակնոցներ ` կարդալու, համակարգչից օգտվելու, մեքենա վարելու, հեռուստացույց դիտելու և այլնի համար:

     Ներկայումս նման խնդրի լուծման ամենաժամանակակից միջոցը համարվում են պրոգրեսիվ ոսպնյակները:

     Պրոգրեսիվ ոսպնյակներն այն ակնոցային ոսպնյակներն են, որոնք միաժամանակ ապահովում են հստակ տեսողություն բոլոր տարածություններում` հեռու, միջին և մոտ: Դա հնարավոր է ոսպնյակներում օպտիկական ուժի սահուն կերպով փոփոխման շնորհիվ:

     Պրոգրեսիվ ոսպնյակների առավելությունները.

     Տարիքային հեռատեսության շտկման համար նախատեսված այլ ակնոցային ոսպնյակների համեմատ` պրոգրեսիվ ոսպնյակներն ունեն մի շարք առավելություններ.

  1. Տարբեր տարածություններում տեսողական խնդիրների դեպքում կարիք չկա կրել մի քանի ակնոցներ, քանի որ պրոգրեսիվ ոսպնյակներն ապահովում են պարզ տեսողություն բոլոր տարածություններում:
  2. Նույն ակնոցով Դուք կարող եք կարդալ մոտ տարածությունում, աշխատել համակարգչով, շփվել մարդկանց հետ, հեռուստացույց դիտել, մեքենա վարել և այլն:
  3. Ի տարբերություն բիֆոկալ ոսպնյակների (որոնք ապահովում են պարզ տեսողություն հեռու և մոտիկ տարածություններում, ունեն բաժանարար գիծ)` պրոգրեսիվ ոսպնյակներն ապահովում են հստակ տեսողություն նաև միջին տարածությունում և չունեն բաժանարար գիծ, որը էսթետիկ ավելի գրավիչ է:

Պրոգրեսիվ ոսպնյակների թերությունը.

  1. Պրոգրեսիվ ոսպնյակներով ակնոցներին հարմարվելու համար պահանջվում է որոշ ժամանակ: Սակայն վերջին սերնդի պրոգրեսիվ ոսպնյակներին կարելի է հարմարվել 1-3 օրվա ընթացքում:

     Լինզ Օպտիկը ներկայացնում է ZEISS ընկերության Individual և Superb դասի պրոգրեսիվ ոսպնյակներ: Այս ոսպնյակները վերջին սերնդի են և օժտված են օպտիկական արտակարգ հատկություններով: Աչքի են ընկնում բարձր ճշգրտությամբ, հստակությամբ և հեշտ հարմարվողականությամբ:


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ