Մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում փակ տարածություններում` գրասենյակում աշխատելիս կամ տանը: Ամենօրյա այս իրավիճակներում ոչ բոլոր ոսպնյակներն են ունակ ապահովել հանգիստ և պարզ տեսողություն մոտ և միջին տարածությունների համար:

Սովորաբար ընթերցելու համար նախատեսված ակնոցներով աշխատելիս հնարավոր է լինում հստակ տեսնել միայն մոտիկ տարածությունը: Այս ակնոցները չեն ապահովում հստակ տեսողություն միջին տարածության համար, որը ստիպում է ակնոց կրողին անընդհատ մարմնով ետ և առաջ շարժվել` մոտ և միջին տարածության առարկաներն ավելի հստակ տեսնելու համար: Դա հանգեցնում է աչքերի արագ հոգնածության, ինչպես նաև պարանոցի և ուսերի լարվածության, որի արդյունքում իջնում է աշխատունակությունը:

Այս խնդիրները լուծելու համար ZEISS-ն առաջարկում է գրասենյակային ոսպնյակներ: Այս ոսպնյակներն ապահովում են սուր և հստակ տեսողություն աշխատանքային երեք հեռավորությունների համար, այն է` 1.ընթերցելու, 2. աշխատանքային, 3.սենյակային հեռավորության:

Օֆիսային ոսպնյակներով աշխատելիս հստակ երևում են մոտ և միջին տարածություններում գտնվող առարկաները: Արդյունքում աչքերն ավելի քիչ են լարվում, կեցվածքի փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում, ինչն էլ ապահովում է հարմարավետության զգացում ողջ օրվա ընթացքում


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ