Սպորտային (կոր) ոսպնյակներ
ZEISS սպորտային (կոր) ոսպնյակներ - առաջին ընտրությունը կոր շրջանակների համար:

     Կոր ակնոցները հաճախ են օգտագործվում զանազան ապրելակերպի կամ սպորտային պահանջների համար: Նրանք կորացած են դեմքի շուրջ` պաշտպանելու կողային ցոլքերից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և քամուց: Ոսպնյակների գերթեքվածությունը փոխում է ընկալվող պատկերը, և հատուկ օպտիկական շտկումը անհրաժեշտ է դառնում: Դասական ոսպնյակները չեն բավարարում այս պահանջներին: Շեղումներն ու աղավաղումները թուլացնում են տեսողությունը:

     ZEISS կոր ոսպնյակները նախագծված են` հաշվի առնելով և կատարելապես բացառելով այս շեղումները: Հեռվի համար նախատեսված ակնոցից մինչև պրոգրեսիվ, այս արտադրանքն ապահովում է լավագույն տեսողություն ցանկացած կոր ակնոցի համար:

     Բացի այդ, ZEISS-ի կոր ոսպնյակները հավելյալ ունեն Cosmetic Edge տեխնոլոգիա, որը նվազեցնում է ոսպնյակի հաստությունը: Այս տեխնոլոգիայի շնորհիվ մինուսային ոսպնյակների եզրերի հաստությունը հնարավոր է դառնում նվազեցնել 30%-ով, որն ապահովում է էսթետիկ ավելի գեղեցիկ տեսք:


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ