Ֆոտոքրոմ
Հարմար տեսողություն ցանկացած լույսի պայմաններում:

     Ինքնամգացող (ֆոտոքրոմ) ակնոցային ոսպնյակներն արձագանքում են աչքի համար անտեսանելի, բայց բացասական ազդեցություն ունեցող ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Արևի տակ ոսպնյակները մգանում են՝ աչքը պաշտպանելով բացասական ճառագայթներից, իսկ ստվերում կամ ոչ արևային պայմաններում կրկին բացվում են՝ ստանալով թափանցիկ տեսք:

     Ինքնամգացող ոսպնյակների առավելությունն այն է, որ մեկ ակնոցը կատարում է երկու գործառույթ՝ արևի պայմաններում պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ստվերում՝ ապահովում է պարզ տեսողություն թափանցիկ ոսպնյակների շնորհիվ:

     ZEISS-ն առաջարկում է PhotoFusion ինքնամգացող ակնոցային ոսպնյակներ, որոնք համարվում են աշխարհի ամենաարագ մգացող և բացվող ոսպնյակներից մեկը:

     PhotoFusion տեխնոլոգիայի գաղտնիքն ակտիվ մոլեկուլներն են, որոնք ավելի արդյունավետ են արձագանքում լույսի էներգիային` 2 անգամ ավելի արագ մգանալով և 20% ավելի արագ բացվելով` ի տարբերություն նախորդ սերնդի ոսպնյակների:

     ZEISS PhotoFusion ոսպնյակների առավելություններն են.

  1. 100% պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
  2. Կրման բարձր հարմարավետություն` լույսի փոփոխությանն արագ արձագանքելու և արտակարգ օպտիկական հատկությունների շնորհիվ:
  3. Գույնի գերազանց կայունություն` ոսպնյակի ցանկացած հատվածում:
  4. Երկարակեցություն (պահպանում են իրենց հատկությունը բավականին երկար ժամանակ):

Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ