Պոլարիզացիոն

     Արևի ճառագայթները անդրադարձվելով զանազան մակերևույթներից (թաց ճանապարհ, ձյուն, ծովի մակերևույթ, հանդիպակաց մեքենաներ) փոխում են իրենց կողմնորոշումը` առաջացնելով արտացոլումներ: Այս կողմնորոշումը դեպի մեկ հիմնական ուղղություն կոչվում է բևեռացում կամ պոլարիզացիա: Բևեռացված լույսը առաջացնում է անցանկալի գրգռող արտացոլումներ, որոնք կարող են վտանգավոր կերպով սահմանափակել տեսողությունը:

     Պոլարիզացիոն ոսպնյակները բաղկացած լինելով հատուկ շերտերից կլանում են բևեռացված լույսը` նվազեցնելով անցանկալի ցոլքերը: Արդյունքում Դուք տեսնում եք ավելի հստակ և հագեցած գույներ:

     ZEISS պոլարիզացիոն ոսպնյակներն առաջարկում են առավելագույն պաշտպանություն վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից և առկա են տարբեր գույներով:


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ