Dura Vision Platinum

DuraVision Platinum-ը ZEISS ընկերության կողմից ստեղծված վերջին բազմաշերտ ծածկույթն է, որն օժտված է բացառիկ հատկություններով:

Աչքի է ընկնում չարտացոլող տպավորիչ հատկանիշներով, նվազեցնում է արտացոլանքը, ապահովում է գերազանց պարզություն և արտակարգ տեսք:

ZEISS DuraVision Platinum-ը լավագույն պրեմիում ծածկույթն է, որն առաջարկում է գերազանց ամրություն` ոսպնյակը դարձնելով աննախադեպ ամուր:

Ի տարբերություն նախորդ սերնդի բազմաշերտ ծածկույթների (LotuTec), DuraVision  Platinum-ն ունի 3 անգամ ավելի հակաքերծվածքային ամրություն և 20% ավելի բարձր լուսաթափանցություն:

Այս հատկությունները ապահովվում են կապույտ մնացորդային արտացոլքի և իոնային մշակման արդյունքում գերազանց ինտեգրված ինը գերբարակ շերտերի շնորհիվ:


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ