LotuTec

LotuTec-ը ZEISS ընկերության կողմից ստեղծված բազմաշերտ ծածկույթ է, որն աչքի է ընկնում պրեմիում դասին բնորոշ ֆունկցիոնալ բոլոր առավելություններով:

Օժտված լինելով ամրացնող, բազմաշերտ լուսաթափանց, մակերևույթային LotuTec ծածկույթներով` ապահովում է բարձր հակաքերծվածքային ամրություն, լուսաթափանցություն և գերազանց մակերևույթային մաքրություն:

Այս ոսպնյակների հիմքում ընկած է նորարարական  LotuTec ծածկույթը, որի գաղափարը վերցված է լոտուս բույսից: Լոտուսն այն եզակի բույսերից է, որի տերևի վրա ջրի կաթիլները չեն մնում և առանց հետքեր թողնելու գլորվում են բույսի վրայից: Դրա շնորհիվ այն միշտ մնում է մաքուր: Ուսումնասիրելով աս հատկությունը ZEISS ընկերությունը ստեղծել է LotuTec ծածկույթը, որն օժտված է լոտուս բույսին բնորոշ վերոնշյալ հատկությամբ:


Ապրանքը հաջողությամբ ավելացված է Ապրանքների Համեմատության Ցուցակ