DuraVision BlueProtect
Zeiss Dura Vision Blue Protect- հատուկ պաշտպանիչ շերտով նորարարական ակնոցային ոսպնյակներ են, որոնք ներկայումս հանդիսանում են թվային սարքերից ճառագայթվող վնասակար լույսից պաշտպանող միակ և արդյունավետ միջոցը:
Գիտնականների կողմից ապացուցված է, որ բացի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթներից աչքերին մեծ վնաս է հասցնում նաև կապույտ լույսը: Կապույտ լույսի վնասակար ազդեցությանը մենք ենթարկվում ենք թե դրսում, թե ներսում:
Ժամանակակից էլեկտրոնային սարքերը` համակարգիչները, սմարթֆոնները, հեռուստացույցները, և լույսի ժամանակակից այլ աղբյուրներ արձակում են մեծ քանակի կապույտ լույս, որը առաջացնում է աչքերի լարվածություն և հոգնածություն, իսկ տևական ազդեցությունը նպաստում է կատարակտայի և ցանցաթաղանթի հիվանդությունների առաջացման:
Zeiss Dura Vision Blue Protect-ը օժտված է DuraVision Platinium ծածկույթին բնորոշ ֆունկցիոնալ բոլոր առավելություններով և ունի լրացուցիչ ֆիլտր, որն արգելափակում է կապտամանուշակագույն վնասակար լույսի ներթափանցումը դեպի աչք:
Copyright © 2016 Linz Optic. All rights reserved.
Այս կայքը օգտագործում է Cookie, ձեր փորձը բարելավելու համար: Դուք կարող եք հրաժարվել, եթե ցանկանում եք։ | |
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ